ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Trurh Social-ում հայտարարել է, որ բացառում է Իրանի հետ որևէ այլ պայմանավորվածության հնարավորություն, բացի «անվերապահ կապիտուլյացիայից»:
«Իրանի հետ որևէ այլ գործարք չի լինի, բացի անվերապահ կապիտուլյացիայից»,- գրել է ԱՄՆ առաջնորդը:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները:






































