ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է՝ նրան բնութագրելով որպես «պատմության ամենաչար մարդկանցից մեկը»։
Թրամփի խոսքով՝ սա «արդարություն է ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև ամերիկացիների և աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների համար», որոնք, նրա պնդմամբ, սպանվել կամ խեղվել են Խամենեիի և նրա աջակիցների գործողությունների հետևանքով»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Խամենեին չի կարողացել խուսափել ամերիկյան հետախուզությունից և բարձր տեխնոլոգիական հետևող համակարգերից՝ ընդգծելով Իսրայելի հետ սերտ համագործակցությունը։
Նա նաև հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը «մեծ հնարավորություն է իրանցի ժողովրդի համար՝ վերականգնելու վերահսկողությունը երկրի նկատմամբ»։
Ըստ Թրամփի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և անվտանգության այլ կառույցների որոշ ներկայացուցիչներ իբր չեն ցանկանում շարունակել պայքարը և դիմում են անձեռնմխելիության խնդրանքով։
Միաժամանակ, նա զգուշացրել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարվի՝ իր խոսքով, «խաղաղություն հաստատելու համար Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում»։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Խամենեին սպանվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Նշվում էր, որ նրա մարմինը հայտնաբերվել էր իր նստավայրի փլատակներում:






































