Իրանը և ԱՄՆ-ն Ժնևում վերսկսել են միջուկային բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է Mehr-ը։
«Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները վերսկսել են աշխատանքները Ժնևում միջուկային ծրագրի բանակցությունների երրորդ փուլի շուրջ»,- գրում է գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցների՝ բանակցությունները դադարեցվել էին, մինչ կողմերը խորհրդակցում էին իրենց համապատասխան մայրաքաղաքների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել էր, որ Թեհրանից դեռևս երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։
Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում:





































