Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները և դիվանագիտական գործընթացներն ուշադրության կենտրոնում են պահում երկրի արտաքին քաղաքական օրակարգը։
Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է զարգանում։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ նպատակ ունի պահպանել ավանդական ռազմավարական հարաբերությունները՝ միաժամանակ զարգացնելով համագործակցությունը նոր ուղղություններով։
Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ի՞նչ պատկերացում ունի հասարակությունը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, դաշնակից երկրների մասին ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանային զարգացումներն արագ փոփոխվում են, ո՞ւմ է համարում թշնամի և բարեկամ երկիր:
Հարցման մասնակիցների հիմնական մասը նշել է Թուրքիան ու Ադրբեջանը:
«Թուրքիան ու Ադրբեջանը հերիք են էլի»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի նշել է Պակիստանը: Մյուսն էլ հավելել է, որ այս իրավիճակում ընդհանրապես բարեկամ երկիր չկա:
«Կասկածում եմ, որ այսօրվա վիճակով մենք որևէ բարեկամ երկիր ունենք»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Շատերը Ռուսաստանն են համարել բարեկամ երկիր:
«Հայաստանի բարեկամն այս պահին Ռուսաստանը պետք է լինի»,- նշել է քաղաքացիներից մեկը՝ հիշելով Խորհրդային Միության տարիները:
Մանրամասն՝ տեսանյութում:





































