Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցելու համար Դավոս մեկնելիս ՀՀ-ն երկկողմ հանդիպումներ չի պլանավորել, Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ըստ նրա՝ արարողության շրջանակում կայացել են միայն կարճատև շփումներ:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անհասկանալի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այդպիսին կայացել էր, իսկ ԱՄՆ-ն պարիտետը փորձում է միշտ պահել:
Դավոսում միջոցառմանը մասնակցել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալիևը և ևս 17 պետության ղեկավար: ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների ելույթի ընթացքում՝ կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ, Փաշինյանն ու Թրամփը շփվել էին։ Այս կարճ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահի ձախ կողմում Ալիևն էր:
ՀՀ կառավարությունը նախքան արարողությունը հավանություն էր տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը:





































