Հունվարի 11-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց և Քեթիի լեռնանցքներում բուք է, այդ հատվածները փակ են կցորդով բեռնատարների համար։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանպարհին նույնպես բուք է։ ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։





































