Շիրակի մարզում՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Նշվում է, որ բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։






































