Հունվարի 4-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա տուժած, գրում է Shamshyan.com-ը։
Տուժածը գազալցակայանի 39-ամյա աշխատակցն է՝ Սաղաթել Մ.-ն է, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Կայքի նախնական տեղեկություններով՝ գազալցակայանի աշխատակիցը ծխախոտը կա՛մ միացրած է մտել ներս, կա՛մ գազալցակայանի սրահի ներսում վառել է այն, ինչի հետևանքով էլ պայթյուն-բռնկում է տեղի ունեցել։ Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը և այլ իրեր։
Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։






































