«Մեր ձևով» շարժման ձևավորած արցախցիների հարցերով գրասենյակը մեկուկես ամսվա աշխատանքի ընթացքում արդեն ընդունել է Արցախից տեղահանված հարյուրավոր անձանց, ասվում է շարժման մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում։
Գրասենյակը գտնվում է Երևանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոց, 1-ին փակուղի, 10 շենք հասցեում: Գրասենյակի հետ կարելի է կապ հաստատել նաև 043 445469, 094 445469 հեռախոսահամարներով:
Այսօր շարժումը երեք նոր գրասենյակ է բացել Երևանի Նոր Նորք թաղամասում։ Գրասենյակները գործելու են Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ բնակելի զանգվածներում:
«Մեր ձևով» շարժումն ստեղծվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ: Հունիսին նա աջակցել էր ՀԱԵ-ին՝ իշխանությունների հարձակումների ֆոնին։ Բարերարին հունիսի 18-ին ձերբակալել էին իբր իշխանության զավթման կոչի մեղադրանքով և կալանավորել: Կարապետյանը հուլիսի 4-ին հայտարարել էր, որ վարչապետ «Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն անելիք չունեն Հայաստանում»: Հուլիսի 14-ին գործարարը հայտարարել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մասին:
Կարդացեք նաև՝






































