Ամանորը մոտենում է, և Երևանի փողոցներում արդեն նկատվում է տոնական տրամադրություն։ Քաղաքն աստիճանաբար զարդարվում է լույսերով, առևտրի կենտրոններում մեծանում է մարդկանց հոսքը:
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե որքա՞ն գումար են նախատեսում ամանորյա գնումների համար, ո՞ր ուտեստն են համարում ավանդական տոնական սեղանի համար, արդյոք իրե՞նք են պատրաստում, թե՞ օգտվելու են պատրաստի սննդի կետերից ու ծառայություններից։
Հարցվածներից մի քանիսն ասել է, որ ամանորյա գնումների համար նախատեսում է 200-300 հազար դրամ և ավելի գումար։
«Մինիմալ՝ 200 հազար, բայց էլի ահագին բան պակաս կլինի, ամեն ինչ թանկացել է։ Եթե ինձնով լինի, ես ավելի շատ սնունդ կգնեմ, նվերներն էլ իրենց հերթին։ Պարտադիր պատրաստում եմ տոլմա, աղցաններ և մեր հայկական ուտեստները»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից ասել է, որ ավելի շատ գումար նախատեսում է նվերներ գնելու համար․ «Մոտ 300 հազար եմ նախատեսում, նվերներ եմ գնում, սեղանի վրա չեմ կենտրոնանում: Տոնական լինի, բայց բուդը պարտադիր չէ»։
Քաղաքացիներից մի քանիսն էլ պատասխանել են, որ գերադասում են քիչ գումարով նշել Ամանորը, առանց որևէ ճոխության՝ խնայելով ընտանեկան բյուջեն։
«Մենք շատ համեստ ենք նշում, մոտ 40 հազար դրամ ենք ծախսում, ու շատ լավ ստացվում է Նոր տարին։ Ոչ ոքի զարմացնել չենք ուզում, և ոչ էլ մենք մեզ ենք ուզում զարմացնել։ Բայց հիմա այն պահն է, որ մարդիկ երբեք այսքան լավ չեն ապրել»,- վստահություն է հայտնել հարցման մեկ այլ մասնակից:
Մյուսն էլ կիսվել է իր օրինակով. «100-200 հազար դրամ, սեղանին պետք է սովորական հայկական ուտեստներ լինեն։ Մենք չենք պատվիրում սննդի կետերից, մենք ինքներս ենք պատրաստում»:
Կային քաղաքացիներ, ովքեր ասել են, որ չեն տոնում Ամանորը, քանի որ չունեն աշխատանք և գումար։
Մանրամասները՝ տեսանյութում։





































