Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգի ափերին տեղի ունեցած 6,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, առնվազն 69 զոհ և գրեթե 150 վիրավոր կա, հայտնում է Aljazeera-ն։
Երկրաշարժը տեղի էր ունեցել երեքշաբթի՝ մոտ 90 000 բնակչություն ունեցող Բոգո քաղաքի մոտ։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ըստ վարկածների՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Սեբուի որոշ հատվածներում երկրի իշխանությունները հայտարարել են «աղետի դրություն»։
Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ բնակելի շենքեր են փլուզվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



