Կիեւում պայթյուն է որոտացել հեռուստաաշտարակի մոտ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային լրատվական գործակալությունը՝ Ukrinform-ը՝ Twitter-յան միկրոբլոգում։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի Գերագույն ռադան։
Կիևի հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած պայթյուններից ոչ մեկ չի տուժել։ Ուկրաինայի ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության կոնցեռնը հայտարարել է, որ Կիևի հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած պայթյունները տեղի են ունեցել ռուսական հարվածների արդյունքում։
«Գնդակոծման արդյունքում տուժել է կառավարման կետը։ Ժամանակավորապես հասանելի չի լինի հեռուստաալիքների ցուցադրությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կոնցեռնը նաև նշել է, որ որևէ աշխատակից չի տուժել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



