Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը այցելել է Ոստիկանության կրթահամալիր։
Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում։
«Այցելել եմ Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։
Ապագա պարեկների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկեցինք Պարեկային ծառայության ստեղծման գործնական հարցերը»,-գրել է նա՝ հիշեցնելով, որ նոր Պարեկային ծառայությունը երևանաբնակ քաղաքացիներին կներկայանա հուլիսից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



