Աշխարհի 30 քաղաքներում հերթական համահայկական ակցիան է իրականացվում՝ հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի պահանջով:
Ինչպես նկատում են ակցիայի մասնակիցները՝ Ադրբեջանի կառավարությունը հերքում է այն փաստը, որ պատերազմից 6 ամիս անց հարյուրավոր հայեր դեռևս պահվում են ադրբեջանական բանտերում։
Այսօր աշխարհի տարբեր ծագերում լուռ բողոքի ակցիայով կրկին պահանջվում է վերադարձնել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։
Ազգային ժողովի շենքի մոտ մեկնարկած ակցիան շարունակվել է ավտոերթով, որն անցել է Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների մոտով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



