Փարիզի Լուվրի թանգարանի վարչությունը որոշել է 45%-ով բարձրացնել տոմսերի արժեքն այն զբոսաշրջիկների համար, ովքեր Եվրամիությունից չեն, հայտնում է BBC-ն:
Հաջորդ տարվա հունվարի 14-ից ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից ժամանող այցելուները պետք է վճարեն 32 եվրո (37 դոլար) թանգարան մուտք գործելու համար։ Գնի այս բարձրացումը, ըստ սպասումների, թանգարանին տարեկան միլիոնավոր եվրոներ կբերի՝ հնարավորություն տալով վերանորոգել աշխարհահռչակ պատկերասրահը։
Թանգարանի անվտանգության և կառավարման նկատմամբ քննադատություններ էին սկսվել հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտից հետո, երբ չորս անձից բաղկացած խմբավորումը մի քանի րոպեի ընթացքում գողացել էր 102 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։
Գողությունից հետո հրապարակված պաշտոնական աուդիտը փաստում էր, որ Լուվրի անվտանգության համակարգերը բավարար չեն, իսկ ենթակառուցվածքները՝ հնացած։
Առևտրային տնտեսական գոտուց դուրս գտնվող երկրներից այցելուները՝ այդ թվում ԵՄ երկրներ Իսլանդիան, Նորվեգիան ու Լիխտենշտեյնը, պետք է 10 եվրոյով ավելի վճարեն աշխարհի ամենաշատ այցելվող թանգարան մուտք գործելու համար։
Հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լուվրի ղեկավարությունը հայտարարել էին թանգարանի բարելավումների մասին և առաջարկել 2026-ից բարձրացնել ԵՄ-ից դուրս այցելուների մուտքավճարը։






































