ԱՄՆ իշխանությունները վիզային սահմանափակումներ են սահմանել Աֆրիկայի, Կուբայի և Գրենադայի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են Կուբայի իշխանությունների կողմից աշխատողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, իրենց կամքին հակառակ արտասահման ուղարկելու հետ, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:
«Այսօր Պետքարտուղարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի Աֆրիկայի, Կուբայի և Գրենադայի պետական պաշտոնյաների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ վիզային սահմանափակումներ սահմանելի Կուբայի ռեժիմի բժշկական առաքելության ծրագրում նրանց ներգրավվածության համար, որի շրջանակներում բուժաշխատողները բարձր գներով «վարձակալության են տրվում» այլ երկրներին, իսկ Կուբայի իշխանությունները ստանում են եկամտի մեծ մասը», - ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել այլ կառավարությունների հետ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այս հարկադիր աշխատանքը դադարեցնելու համար։
Հուլիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ ամերիկյան վիզաները կարող են հետ կանչվել, եթե ստուգումների ընթացքում օրենքի խախտումներ հայտնաբերվեն:



































