Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել շախմատի Ամերիկայի գավաթի եզրափակիչ, հայտնում է ChessBase ամսագիրը։
«Բաց հատվածում կիսաեզրափակչում հաղթել են Լևոն Արոնյանն ու Ռեյ Ռոբսոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատարը կիսաեզրափակչում չորս պարտիաներում ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ կայծակնային մրցաշարում հաղթել է թայ-բրեյքներում:
Մրցաշարը կանցկացվի մարտի 12-21-ը՝ Սենթ Լուիսում: Ամերիկայի գավաթի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար։
Արոնյանը փետրվարին Freestyle Chess G.O.A.T մրցաշարում զբաղեցրել էր երրորդ տեղը։
Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ
Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում ամերիկյան ուժերի տեղակայման երեք ռազմական օբյեկտի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին, հայտնել...






































