Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի շուրջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և նրա փեսա Ջարեդ Քուշների բանակցությունների առաջին օրն ուկրաինական պատվիրակության հետ ավարտվել է «զգալի առաջընթացով», հայտարարել է Ուիթկոֆը, գրում է Interfax-ը:
Նրանք խորացված քննարկումներ են անցկացրել խաղաղ կարգավորման պլանի, տնտեսական ծրագրերի և այլ հարցերի շուրջ։ Նշվում է, որ հանդիպումը տևել է շուրջ 5 ժամ։ Այսօր քննարկումները կշարունակվեն:
Ուիթկոֆը և Քուշները կիրակի օրը ժամանել էին Բեռլին՝ բանակցելու ուկրաինական կարգավորման շուրջ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:






































