Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18‑րդ տուրի ԲԿՄԱ‑ի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնել է Sportbox-ը։
Կրասնոդարում կայացած հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ։
«Հանդիպման լավագույն խաղացող» մրցանակը շնորհվում է առաջնության յուրաքանչյուր մրցափուլից հետո։




































