Նոյեմբերի 16-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը Լատվիայի ընտրանու հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:30-ին։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա «Սկոնտո» մարզադաշտում նոյեմբերի16-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին: Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։
Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջել էր Ֆարերյան կղզիների ընտրանուն։ FAF-ի (Առաջին հայկական ճակատ) ֆան ակումբի ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո, որին հաջորդել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը, պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը։
ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Մելիքբեկյանի հրաժարականի հարցը չի քննարկվում։ Հոկտեմբերի 21-ին Մելիքբեկյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով ոստիկանությունը տասնյակից...




































