Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների ազատ ոճայինների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Իշխանյանը երկու հաղթանակ է տարել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
55 կգ քաշային Իշխանյանը դուրս է եկել առաջնության կիսաեզրափակիչ։ Եզրափակիչ դուրս գալու համար Իշխանյանը կգոտեմարտի այսօր երեկոյան։
Առաջնությունը մեկնարկել է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 17-ին։




































