Հայաստանի սամբոյի ազգային հավաքականը Երևանում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում նվաճել է մեկ ոսկե և 11 բրոնզե մեդալ, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Կարեն Սարգսյանը հաղթել է 58 կգ քաշային կարգում (սպորտային սամբո): Բրոնզե մեդալներ են նվաճել Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Նարեկ Գոգինյանը (58 կգ), Զավեն Արզումանյանը (58 կգ), Թաթուլ Ավագյանը (88 կգ) և Մխիթար Թեմուրյանը (98 կգ-ից բարձր, մարտական սամբո):
Կանանց սպորտային սամբոյում բրոնզե մեդալներ են նվաճել Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ) և Աննա Մկրտչյանը (80 կգ-ից բարձր): Կանանց մարտական սամբոյում Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ) զբաղեցրել են երրորդ տեղը։
Սամբոյի աշխարհի գավաթն անցկացվել է Երևանում երրորդ տարին անընդմեջ։ Մրցումներին մասնակցել է 22 երկրի ավելի քան 500 մարզիկ։
2026 թվականի մրցաշարը սամբոյի պատմության մեջ առաջինը կլինի, երբ տեսողության խնդիրներ ունեցող կանայք տղամարդկանց հետ կմրցեն մեդալների համար։ 2024 և 2025 թվականներին մրցումների հաջող անցկացման արդյունքում Հայաստանն ստացել է աշխարհի գավաթը մշտապես հյուրընկալելու իրավունք։




































