Կյանքից հեռացել է Երևանում Հայաատան-Պորտուգալիա խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպած փոքրիկ Արեգը, հայտնել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Երեխան քաղցկեղ ուներ։
«8 տարուց ավելի միասին անցանք այս ճանապարհը, ու նաև դու ինձ սովորեցրիր՝ ոնց պիտի սիրել կյանքը, անգամ երբ ամեն ինչ շատ դժվար է։ Դու իմ ճանաչած ամենապայծառ ու իմաստուն հրաշքներից էիր։ Երջանիկ եմ, որ հասցրինք երազանքներդ իրականություն դարձնել, հասանք անգամ Ռոնալդուին»,- գրել է Մարտիրոսյանը։





































