FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել է Երևան-Բաթումի-Երևան երթուղու մեկնարկի մասին, որը կսկսի գործել 2026 թվականի մայիսի 25-ին, տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական կայքէջում՝ flyone.am։
Սեպտեմբերի 26-ին ավիափոխադրողը հայտարարել էր, որ հոկտեմբերի 28-ից մեկնարկել է կանոնավոր չվերթերը Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով։
FlyOne Armenia-ն, որը հիմնադրվել է 2021 թվականին, չվերթեր է իրականացնում ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 20 ուղղությամբ։





































