Հայաստան-Վրաստան սահմանային Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Այն գրանցվել է ժամը 20:30-ին, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Այսօր ժամը 10:11-ին Բավրայից 8 կմ հարավ-արևելք 2,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։