RT հեռուստաալիքի և «МИА Россия»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Մոսկվայի մարզում իր տան մոտ անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Նա հավելել է, որ ավերածություններ կամ զոհեր չկան։
«Իստրա թաղամասում խփված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ժամանակով ժամը 8:16-ին Մոսկվայի մարզում՝ Իստրայի շրջանի տարածքում, առավոտյան խոցել են երկրորդ անօդաչու թռչող սարքը։
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ
Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ Նրանց...






































