Սիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը: Դիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ճամբարակ-Բերդ (տեղ-տեղ առկա է մերկասառույց), Գյումրի-Աշոցք, Լծեն-Տաթև, Կապան-Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։



































