«Մեր ձևով» համաժողովրդական շարժմանը փետրվարի 4-ի դրությամբ միացել է 27 000 կամավոր, հայտնել է շարժումը սոցիալական ցանցում:
«Հայաստանի ամենաարագ աճող շարժումը հաղթանակի ճանապարհին»,- նշված է գրառման մեջ:
«Մեր ձևով» շարժումն ստեղծվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ: 2025 թվականի հունիսին նա աջակցել էր ՀԱԵ-ին՝ իշխանությունների հարձակումների ֆոնին։ Բարերարին հունիսի 18-ին ձերբակալել էին իբր իշխանության զավթման կոչի մեղադրանքով և կալանավորել: Կարապետյանը հուլիսի 4-ին հայտարարել էր, որ վարչապետ «Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն անելիք չունեն Հայաստանում»: Հուլիսի 14-ին գործարարը հայտարարել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մասին:
Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը, որը դատարանը հունվարի 17-ի նիստին անփոփոխ էր թողել:
Կարդացեք նաև՝


























