Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է ֆինանսական նոր բուրգի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ այդ հարթակից։
«Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, այս անգամ djialgeriai անվանումով, որն առաջարկում է ներդնել գումարներ դռոնների ոլորտում: Այս բուրգն իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն «փլուզված» ՍիթիԲայք նախագիծը»,- հայտարարել են ՆԳՆ-ում։
Գերատեսչությունը զգուշացրել է՝ այսպիսի հարթակներում գոյացած եկամուտներն առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց մարդիկ են հրավիրել հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են հրավիրողների գոյացած «եկամուտը»:
ՆԳՆ-ն նոյեմբերին քաղաքացիներին զգուշացրել էր HelloBit առցանց հարթակին մասնակցելու հետևանքների մասին և կոչ արել նրանց զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։ Այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիների շրջանում հարթակից տուժածներ կային, ովքեր հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել։
Կարդացեք նաև՝





































