Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 5-ին կրկին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, տեղեկանում ենք վարչապետի Telegram-յան ալիքից։
ԱԽ նիստեր էին գումարվել նաև փետրվարի 28-ին և մարտի 1-ին՝ տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին։ Դրանց ընթացքում Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել էր Մերձավոր Արևելքի զարգացումների համապարփակ զեկույց, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել էր վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության մասին։
Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մասկատից Երևան առաջին թռիչքը կայացել էր մարտի 3-ի առավոտյան։ Մարտի 4-ին ԱԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ մարտի 3-ին երկրորդ չարտերային չվերթով Օմանի մայրաքաղաք Մասկատից Երևան էր ուղևորվել 115 ուղևոր:
Կարդացեք նաև՝






































