Սեպտեմբերի 26-ին «Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հուշագիրը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ստորագրել են ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարնռր Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին։




































