Մայիսի 25-ին «Ուժեղ Հայաստանի»-ի՝ Տաշիր քաղաքում կազմակերպած հանրահավաքի օրը քաղաքի ավելի քան հարյուր հասցեում խուզարկություններ են կատարվել, մարդկանց բերման ենթարկել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ այդ ամենն իշխանությունների հրահանգով է իրականացվել, որպեսզի խոչընդոտեն քաղաքացիներին մասնակցել «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին։
Մարտի 30-ից սկսած՝ իրավապահ մարմինները հրապարակում են հաղորդումներ, որոնցում դաշինքի ներկայացուցիչներին մեղադրում են բարեգործության, կաշառք տալու և խոստանալու մասին օրենքը խախտելու մեջ:
Դաշինքի անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստանի» բերման ենթարկված կամ ձերբակալված համակիրների թիվն արդեն անցնում է 300-ը։
Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված գործերի մեծ մասը դատարաններում չի ապացուցվում և ընտրություններից առաջ որպես «խանգարելու գործիք է օգտագործվում»։




































