Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ տեսակապի միջոցով, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գագաթնաժողովի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Հայկական կողմն ավելի վաղ հրավեր էր ուղարկել Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Թուրքական կողմը ներկայացրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, որն այսօր առավոտյան ժամանել է Երևան։
Մայիսի 3-ին 4-ին նախատեսված ԵՔՀ 8-րդ և մայիսի 5-ին ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 50 երկրի առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:




































