«Աստղիկ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 10-ին նորածնի մահվան դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։
Կոմիտեից հստակեցրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով (առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․)։
Armlur-ը, հղում անելով իր աղբյուրներին, նորածնի մահվան մասին գրել էր նոյեմբերի 10-ին։ Կայքը նշել էր, որ մահացած նորածնի հարազատները մեղադրում են բժիշկներին և դեպքի մասին ահազանգել իրավապահներին։






































