Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն եվրո դրամի վնասը, որը գոյացել էր հարկեր չվճարելու արդյունքում, հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել:
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 459 510 954 դրամի վնասը»,- հայտնել է գերատեսչությունը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:





































