Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը, հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Երևանի ավագանին 2024 թվականի փետրվարի 7-ին վաղաժամկետ դադարեցրել էր ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի ու Սոնա Աղեկյանի լիազորությունները: «Մայր Հայաստան»-ը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշման դեմ: