ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել մասնավոր մանկապարտեզներից մեկում երեխայի բռնության դեպքի կապակցությամբ, Armenia Today-ին հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մասնավոր մանկապարտեզի դայակը քաշել է երեխայի այտերը, ինչից հետո 6-ամյա երեխան վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։
Ըստ ՔԿ-ի՝ գործը վերաբերում է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշերին (ֆիզիկական ներգործությունը անչափահասի նկատմամբ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի առավելագույն ժամկետով)։
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հավելել է Ավդալյանը։




































