Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով կալանավորվել է երկրորդ ներգրավված անձը, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Նա կալանավորվել է երկու ամսով։
Գործի ֆոնին Արարատի մարզի ՆԳՆ և ՔԿ մարմինների ղեկավար անձինք էին աշխատանքից ազատվել։
Մայիսի 6-ին Գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ։ Տուժողների փաստաբանները տեղեկացրել էին, որ գործով 3 անձ մեղադրյալի կարգավիճակ չունի և վկայի կարգավիճակում է, նրանց թվում են Արթուր Երեմյանը և Դավիթ Այնազյանը։
Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների հատկանիշներով հարուցված գործով 2 անձ է ձերբակալվել։ Գործով մեղադրյալ Այնազյանը 2 ամսով կալանավորվել էր։
Ոտնձգությունների մասին հաղորդումներն ստացվել էին փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։ Դեպքը մեծ հնչեղություն է ստացել ԶԼՄ-ների հրապարակումներից հետո։





































