Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների հատկանիշներով հարուցված գործով 2 անձ է ձերբակալվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ ձերբակալվածներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ըստ ՔԿ-ի մայիսի 5-ի հաղորդագրության՝ ենթադրյալ ոտնձգությունները տեղի էին ունեցել փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։ Ըստ հաղորդման՝ տուժող քույրերից մեկը մտավոր հետամնացության խնդիր ունի, ինչից և օգտվել է մեղադրյալ Վ. Ե.-ն։
Մայիսի 6-ին Գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ։ Տուժողների փաստաբանները տեղեկացրել էին, որ գործով 3 անձ մեղադրյալի կարգավիճակ չունի և վկայի կարգավիճակում է, նրանց թվում են Արթուր Երեմյանը և Դավիթ Այնազյանը։
Կարդացեք նաև՝
Վեդիում ենթադրյալ մանկապղծության գործով երեք անձ մեղադրյալի կարգավիճակ չունի





































