Իրավապահ համակարգում քննարկվում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի լիազորությունները կասեցնելու հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր, որ ՀՊՄՀ պրոռեկտորի և մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Ըստ թերթի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ու Գլխավոր դատախազությունը կարող են կասեցնել նրա լիազորությունները։ Լրատվականի տեղեկությամբ՝ քրեական վարույթով անցնող բոլոր մեղադրյալները պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե են վճարել մոտ 5 միլիոն դրամ։
Ըստ Armenia Today-ի աղբյուրների՝ իրավապահ համակարգում այս պահին չկա նման քննարկում։ Նշենք, որ ՀԿԿ-ն և ԳԴ-ն պաշտոնական մեկանբանություն դեռևս չեն տվել։





































