Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ին թույլ չտալը, որ մասնակցի Վրաստանի հոգևոր առաջնորդ Իլիա II-ի հուղարկավորությանը, անսիրտ և ամոթալի քայլ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով՝ «թմբկահարն» իր այս գործողությամբ խայտառակել է ոչ միայն իրեն, այլև ամբողջ երկիրը։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչը մերժել էր պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը վերացնելու վերաբերյալ։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։
Համայն Վրաստանի կաթողիկոսը վախճանվել էր մարտի 17-ին՝ կյանքի 94-րդ տարում։ Մարտի 19-ին Վրաստանի պատրիարքարանը հրավեր էր ուղարկել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին, մասնակցելու կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։





































