Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դժգոհություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Շիրակի և Արագածոտնի թեմերի առաջնորդների խափանման միջոցների փոփոխման հետ, գրել է «Իրավունք» թերթը։
Նա, ըստ թերթի, ասել է, որ ինքը բոլոր հոգևորականներին հայտնել է, որ բարձրաստիճան հոգևորականները կարող են միայն ճաղերի հետևից խոսել, իսկ իրավապահները նրանց «տուն են ուղարկում»:
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին որոշում էր կայացրել Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել տնային կալանքով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար:
Փետրվարի 12-ին Արագածոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը ևս փոխարինվել էր տնային կալանքով: Պռոշյանը մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար: Երկու սրբազանն էլ ձերբակալվել էին 2025թ․ ամռանը։




































