Ադրբեջանում սկսվել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դատավարությունը, հայտարարել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գործը քննում է Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների դատարանը։ Ավանեսյանը մեղադրվում է «ահաբեկչության և հատկապես ծանր հանցագործությունների» մեջ։
Սեպտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը, հաղորդել էին, որ Ավանեսյանը վիրավորվել և կալանավորվել է Ստեփանակերտում։ Նրանք պնդում են, որ զինված տղամարդը «փորձել է մոտենալ միջոցառման վայրին», որից հետո ձերբակալության ժամանակ «զինված դիմադրություն է ցույց տվել»։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում էր Ստեփանակերտում։





































