Թուրքիայի Օսմանիե նահանգի Ադանա-Գազիանթեփ ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, 7 մարդ տեղում մահացել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը դեռևս չի հայտնաբերվել:
Հարվածից տրանսպորտը լուրջ վնասվել է, մի քանի ուղևոր արգելափակվել է ներսում, նրանց դուրս են բերել փրկարարները: Եվս 11 տուժած տեղափոխվել է Օսմանիեի հիվանդանոցներ:
Երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է, հետաքննությունը պարզում է վթարի պատճառները:






































