Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհներն ամբողջությամբ մեկուսացվել են, հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 26-ի երեկոյան ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ ամբողջությամբ մարվել են նաև Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները: Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի էր ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, որի հետևանքով փրկարար էր զոհվել։





































