Արմավիրի մարզի Դաշտ գյուղի սկզբնամասում երկու մեքենա է բախվել, մեկը բռնկվել է, կա զոհ, հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ահազանգը ՆԳՆ ստացվել է հոկտեմբերի 5-ին՝ ժամը 23։53-ին: Բախվել են Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բռնկվել է։ Toyota-ի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00:06-ին, մարվել՝ 00:14-ին: Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան․ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին: Փրկարարները հոսանքազրկել են Toyota-ն:






































