Հունվարի 16-ին՝ ժամը 10:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ա. Հ.) և Toyota (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ հաղորդագրության՝ փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: