Երևանում հուլիսի 14-ին վեցերորդ հարկից ընկած 16-ամյա աղջկա դին հայտնաբերելու մասին ՆԳՆ ահազանգից հետո Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Տեկությունն Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմանրամասնելով դեպքի հանգամանքները:
Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված անչափահաս աղջկա դին հայտնաբերելու մասին հուլիսի 14-ին հայտնել էր Shamshyan.com-ը: Կայքի տեղեկություններով՝ աղջիկը 6-րդ հարկից անզգուշաբար վայր էր ընկել։






































