Գեղարքունիքի մարզում վթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում։
«BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաների բաժման հետևանքով նաև 6 քաղաքացի է տուժել։ Դեպքի հանգամանքները պարզվում են, հայտնել են գերատեսչությունից։






































