Հրդեհ է բռնկվել Երևանի Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում, տուժածներ չկան, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 20։30-ի սահմաններում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ։
Նշվում է, որ կրակն ու ծուխը նկատվել են տանիքում գտնվող ծխատարում, այրվել են խողովակում հավաքված յուղեր։ Հրշեջները մարել են այն և կատարել խողովակի հովացման աշխատանքներ։






































